2014 թվականին աշխարհում նետված աղբի մեջ ընդհանուր առմամբ եղել է 300 տոննա ոսկի, ինչը կազմում է 2013 թվականին այս թանկարժեք մետաղի արտադրության 11 տոկոսը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համալսարանի զեկույցում, փոխանցում է Agence France-Presse։
Նախորդ տարի մարդիկ ամբողջ աշխարհում թափել են 41,8 միլիոն տոննա էլեկտրոններ և էլեկտրական սարքեր։ Ոսկի կարելի է ստանալ օրինակ համակարգչային մխանիզմներից։ Սակայն այսօր համակարգչային և այլ էլեկտրական սարքերից ոսկի և թանկարժեք այլ մետաղներ ստանալու արդյունավետ տեխնոլոգիաները բավականին թանկ են, ինչը խանգարում է նրանց ավելի լայն կիրառմանը։
Ավելացնենք, որ վերամշակման համար պիտանի թափոնների ընդհանուր արժեքը կազմում է 52 միլիարդ դոլար։