Ֆինլանդիայի վարչապետը ճանաչել ընդդիմադիր «Ֆինլանդական կենտրոն» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Russia Today-ը։
Ձայների 21.1 տոկոսով «Ֆինլանդական կենտրոն» կուսակցությունը խորհրդարանում կստանա 49 մանդատ և կներկայացնի վարչապետի թեկնածուին։ Նշենք, որ այս կուսակցությունը կողմ է Եվրամիություն հետ երկրի կապերի ակտիվացմանը և հանդես է գալիս ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեմ։
Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է «Իրական ֆիներ» կուսակցությունը՝ խորհրդարանում ստանալով 38 մանդատ։ Երրորդ տեղում հայտնվել է նախկին վարչապետի կուսակցությունը, որը նոր խորհրդարանում ներկայացված կլինի 37 մանդատով։