Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 22-ին՝ երկօրյա պետական այցով կմեկնի Թբիլիսի: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծաղայությունը:
Պաշտոնական ընդունելության արարողությունը կկայացնա ապրիլի 23-ին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նստավայրում: Երկու երկրների ղեկավարները կունենան առանձնազրույց, ինչից հետո այն կշարունակվի ընդլայնված կազմով:
Լուկաշենկոն կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի հետ և ծաղկեպսակ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշարձանին՝ Թբիլիսիի կենտրոնում:
Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, նախատեսված է Լուկաշենկոյի այցը Բաթումի, որտեղ նա կհանդիպի Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, կայցելի տեղական ձեռնարկություններ, ինչպես նաև կմասնակցի համերգի:
Բացի այդ, Լուկաշենկոն ներկա է գտնվելու Բաթումի և Բրեստ քաղաքների եղբայրացման պայմանագրի ստորագրման արարողությունը: Բելառուսի նախագահի այցը կավարտվի ապրիլի 24-ին: