Եգիպտոսի ղպտիների առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ և Սբ Մարկոսի Աթոռի պատրիարք Տավադրուս 2-րդը հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հաղորդում է կրոնական նորությունների theorthodoxchurch.info կայքը:
Ըստ կայքի՝ Տավադրուս 2-րդի հայտարարությունը հնչում է Եգիպտոսի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ֆոնին և մեկ շաբաթ անց այն բանից, ինչ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայերի զանգվածային սպանությունները կոչեց Ցեղասպանություն:
Միաժամանակ նշվում է, որ առայժմ պարզ չէ` կտա՞ Տավադրուս 2-րդը 1915-ի իրադարձություններին նույն բնորոշումը, թե ոչ:
Նշենք, որ Եգիպտոսի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչել: