ԱՄՆ-ի դեսպանը ներողություն է խնդրել Լեհաստանից

14:07     20 ապրիլի, 2015

Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Ստեֆան Մալը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի հայտարարության կապակցությամբ, հաղորդում է  France-Press գործակալությունը։

Հիշեցնենք, որ Կոմին ապրիլի 15-ին Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ լեհերը ևս մեղավոր են հրեաների ցեղասպանության մեջ։

Այս կապակցությամբ Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, որտեղ հայտարարել էր, որ «կարծիքը, թե Լեհաստանը որևէ պատասխանատվություն է կրում հրեաների հոլոքոստի համար, չի հանդիսանում Միացյալ Նահանգների դիրքորոշումը»։


© armedia.am