Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Ստեֆան Մալը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի հայտարարության կապակցությամբ, հաղորդում է France-Press գործակալությունը։
Հիշեցնենք, որ Կոմին ապրիլի 15-ին Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ լեհերը ևս մեղավոր են հրեաների ցեղասպանության մեջ։
Այս կապակցությամբ Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, որտեղ հայտարարել էր, որ «կարծիքը, թե Լեհաստանը որևէ պատասխանատվություն է կրում հրեաների հոլոքոստի համար, չի հանդիսանում Միացյալ Նահանգների դիրքորոշումը»։