Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Թուրքիայի կառավարությունը սկսել է նոր թափով ճնշում գործադրել Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը՝ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Ադանա նահանգի Ջեյհանի շրջանի Դումլույան գյուղում ապրող հայ ընտանիքը կանգնել է հացի խնդրի առաջ։
Հռոմի Պապի ելույթից հետո Ջեյհանի ղեկավարը կտրել է հայ ընտանիքի սոցիալական նպաստը՝ ասելով, թե գնացեք Հայկական սփյուռքից օգնություն ստացեք։ Սակայն այս ամենը չի վախեցրել Վաննիս Չեթինյանին, ով պնդում է, թե մինչ Թուրքիան չընդունի ցեղասպանությունը, խաղաղություն չի լինի։
«Ոչ-ոք չի կարող ժխտել ցեղասպանությունը։ Ցեղասպանություն է եղել, որի ժամանակ բռնաբարել են երեխա աղջիկներին, կանանց, կոտորել տղամարդկանց։ 1915-ից մինչև հիմա ոչինչ չի փոխվել»,-նշել է Վաննիսը՝ շեշտելով, որ իր ցանկությունն է, որ երեխաները մեծանան՝ յուրացնելով հայկական մշակույթը։