Հնդկաստանում հնագետները մի խումբ կմախքներ են հայտնաբերել, որոնք պատկանում են աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկին. մի բացահայտում, որը կարող է «բանալի» ապահովել մարդկային առաջին բնակավայրերի ծագման վերաբերյալ և մարդկանց տալ ամբողջովին նոր պատկերացումներ ամենաառաջին մարդկային արարածների մասին:
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Independent» թերթը, մնացորդները պատկանում են վաղ հինդուսյան քաղաքակրթությանը, որն ի հայտ էր եկել շուրջ 5000 տարի առաջ, և ձգվում էր ներկայիս Պակիստանի, Հնդկաստանի և հյուսիսարևելյան Աֆղանստանի տարածաշրջանով:
Փորձագետներն ասում են, որ «լավ պահպանված» կմախքները պատկանում են երկու չափահաս տղամարդկանց, մի կնոջ և երեխայի. Նրանք հայտնաբերվել են Հիսարում գտնվող Ռախիգարի գյուղի գերեզմանոցում, Հարապան կոչվող մեծ հնդկական մարգագետնում: