Գերմանիայի կառավարությունը կկիրառի «ցեղասպանություն» եզրույթը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին:
Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևը, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ: Դա հնարավոր կլինի խորհրդարանում Գերմանիայի դիրքորոշմանը դեմ գործիչների ճնշման հետևանքով:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ARD TV-ին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Ուոլթեր Շթայնմայերը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից` Թուրքիային «չնեղացնելու» համար: