Ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը նշվում է որպես Երկիր մոլորակի օր։
Այս օրն առաջին անգամ նշել են 1970թ․-ին։ Այնուհետև, ՄԱԿ-ի կողմից այն հաստատվել է, որպես Երկիր մոլորակի պաշտոնական օր։ Այդ օրը աշխարհի տարբեր ծայրերում անց են կացվում բնապահպանական մի շարք երթեր, ցույցեր և ակցիաներ։
Օրը նշվում է ավելի քան 192 երկրներում։ Ստեղծվել է նաև Երկրի օրվա ցանց։
ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նիստի ժամանակ հայտարարվել է, որ, Միջազգային այս օրը նշելով, մենք ընդունում ենք, որ Երկիրը և դրա էկոհամակարգերը մեր տունն են, որոնք ապահովում են մարդու կյանքը։
Օրվա կապակցությամբ Google որոնողական համակարգը հանդես է եկել յուրահատուկ Դուդլով՝ պատկերող պտտվող Երկիր մոլորակը։