Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունն
Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ:
Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:(Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Բրազիլիայի հրապարակից` ժամը 14:00-ից սկսյալ):