Վերջերս Արժույթի համաշխարհային հիմնադրամը (ԱՀՄ) հրապարակել է World Economic Outlook -2015 զեկույցը: Ըստ հիմնադրամի կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսական աճն այս տարի կկազմի 3.3 տոկոս, ընդ որում զարգացող երկրների մոտ այն կլինի 2.4 տոկոսի սահմաններում: Ըստ ԱՀՄ 2015թ. մարտի կանխատեսումների՝ ՀՀ տնտեսական աճը կունենա 1 տոկոսի անկում:
Սակայն, պետք է նշել, որ միջազգային կառույցների կանխատեսումները ոչ միշտ են իրականանում. անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՀ կանխատեսել էր 2.6 տոկոսի աճ ՀՀ տնտեսության համար, սակայն իրական աճը կազմեց 3.4 տոկոս: Այսպիսով, կարելի է ասել, որ կանխատեսումները միայն դիտարկումներ են, սակայն դա միանշանակ ընդունել չի կարելի: Ավելին, ստորև ներկայացված են վիճակագրական ծառայության կողմից տրամադրված ՀՀ տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները: Տվյալներն արտացոլում են տնտեսական վիճակի փոփոխությունները հունվար – մարտ ամիսների կտրվածքով՝ 2014թ.-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:
2015թ. ՀՀ տնտեսական ամփոփ տվյալներ
Տնտեսական ցուցանիշ |
Չափի միավոր |
2015թ. Հունվար-մարտ |
2015թ. հունվար-մարտը 2014թ. հունվար-մարտի նկատմամբ, % |
|
1 |
Տնտեսական ակտիվության ցուցանիշ |
% |
x |
102.5 |
2 |
Արդյունաբերական արտադրանքի ծավալ |
Մլն. դրամ |
288,738.3 |
102.0 |
3 |
Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալ |
Մլն. դրամ |
74,906.4 |
104.5 |
4 |
Շինարարության ծավալ |
Մլն. դրամ |
42,508.8 |
100.8 |
5 |
Առևտրի շրջանառություն |
Մլն. դրամ |
442,863.6 |
93.7 |
6 |
Ծառայությունների ծավալ (առանց առևտրի) |
Մլն. դրամ |
254,399.9 |
103.9 |
7 |
Սպառողական գների ինդեքա |
% |
x |
105.1 |
8 |
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքս |
% |
x |
105.4 |
9 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն |
Մլն. կՎտ. Ժ |
1,831.2 |
87.4 |
10 |
Միջին ամսական անվանական աշխատավարձ |
դրամ |
174,347 |
110.3 |
11 |
Արտաքին առևտրաշրջանառություն |
Մլն. Դոլար |
945.1 |
71.5 |
12 |
Արտահանում |
Մլն. Դոլար |
267.6 |
76.9 |
13 |
Ներմուծում |
Մլն. Դոլար |
677.5 |
69.5 |
14 |
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ |
|
477.26 |
x |
Ինչպես երևում է այս տվյալներից, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար – մարտ ամիսների դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.5 տոկոսով, ինչը բավական լավ արդյունք է: Այս ցուցանիշով մենք տարածաշրջանում առաջինն ենք, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կտրվածքով երկրորդը՝ Ղազախստանից հետո։ Արտադրության ծավալներն աճել են 2 տոկոսի չափով: Գյուղատնտեսությունն իր արտադրության ծավալներով առաջ է անցել արդյունաբերությունից՝ գրանցելով 4.5 տոկոսի աճ: Շինարարության ոլորտը մի փոքր զիջում է վերը նշված երկու ոլորտներին, այն գրանցել է 0.8 տոկոսի աճ, սակայն սա բացատրելի է, քանի որ ձմռան ամիսներին շինարարության ոլորտը հիմնականում աշխուժություն չի ցուցաբերում: Ծառայությունների ոլորտը գերազանցում է բոլորին՝ գրանցելով գրեթե 4 տոկոսի աճ: Նվազող արդյունք է գրանցել առևտրաշրջանառությունը՝ 6.3 տոկոսի չափով: Արտաքին առևտուրը նվազել է 28.5 տոկոսով, այդ թվում 23.1 տոկոսով նվազել է արտահանումը և 30.5 տոկոսով՝ ներմուծումը: Ինչպես երևում է տվյալներից ներմուծումը ավելի է կրճատվել, քան արտահանումը: Պետք է նշել, որ ներմուծման ծավալների կրճատումը դիտարկվում է որպես դրական արդյունք, ինչը հուշում է այն մասին, որ ներքին արտադրանքը բավարարում է պահանջարկը և ներմուծման կարիքը կրճատվում է: Ինֆլիացիան սպառողական ապրանքների գծով գրանցվել է 5.1 տոկոս, իսկ արդյունաբերական ապրանքների գծով՝ 5.4 տոկոս: Գնաճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք հիմնականում արտաքին են: Այս դեպքում գնաճի բացասական հետևանքները կանխելու համար լավագույն լուծումը աշխատավարձերի բարձրացումն է: Այսպիսով, ըստ վիճակագրական տվյալների՝ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 0.3 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ:
Ընդհանուր առմամբ տնտեսական պատկերը դրական է: Պետք է հաշվի առնել նաև մի շարք այլ գործոններ, որոնք ազդում են հատկապես զարգացող երկրների վրա: Օրինակ՝ դոլարի տատանումները, որոնք որոշակի ռիսկեր են առաջացնում, մյուս կողմից դոլարի արժևորումը բացասական է ազդում հատկապես ներմուծման վրա, քանի որ դառնում է ներքին շուկայում ապրանքների թանկացման պատճառ: