Երևանում՝ Հանրապետության Հրապարակում, կայացավ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի համերգը։ Սա յուրահատուկ նվեր էր խմբի երկրպագուներին, որն արդեն 10 տարի համերգներ չէր տալիս։
Նշենք, որ Երևանում հորդառատ անձրև է տեղում, ինչը չէր խանգարոմ հազարավոր երկրպագուներին։ Արդեն համերգից ժամեր առաջ հրապարակում գրեթե ազատ տեղեր չկային։
Համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակեպվել է «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) աշխարհի տարբեր երկրներ ներառող տուրնեի շրջանակներում։ Խմբի համերգները կայացել են արդեն Լոնդոնում, Քյոլնում, Լիոնում և Մոսկվայում։