Այսօր Երևան է ժամանել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։ Աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչը Հայաստան է եկել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Լրագրողների հետ զրույցում Ազնավուրը կարծիք է հայտնել, որ Ցեղասպանությունից 100 տարի անց շատ բան չի փոխվել, չնայած պետք է փոխվեր։
91-ամյա շանսոնիեն Հայաստան է ժամանել Մոսկվայից, որտեղ նախօրեին համերգ էր տվել։