Հնդիկ անվանի դերասան Կաբիր Բեդին Թվիթերում գրել է Հայոց ցեղասպանության մասին հետևյալը. «Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Արդեն ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի և ներողություն խնդրի 1915թ. բարբարոսության համար»:
Հիշեցնենք, որ Կաբիր Բեդին Ֆրանց Վերֆելի վեպի հիման վրա նկարահանված «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը: Ֆիլմը կարելի է դիտել Youtube-ում - https://www.youtube.com/watch?v=n2V4Ti0RetA: