Թինա Կանդելակին իր Instagram-ի իր էջում թողել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում.
«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այսօր սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Ամեն ընտանիքում կա մեկը, ով հիշում է ապրած ցեղասպանության մղձավանջը: Այդ ցավը թարմ է, իսկ վերքը դեռ ցավում է` հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմն արդարացում չունի: Որևէ ազգ չի գերազանցում մյուսին և առավել ևս որևէ իրավունք չունի կյանքից զրկել` ըստ ազգային հատկանիշի:
Ես սգում եմ իմ մոր, տատիկի, պապիկի ժողովրդի հետ միասին, որոնց ևս ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ նրա զավակները լինեն, այս օրը նրանք միավորվում են անտեսանելի կապով, ինչը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ո'չ ոք և երբե'ք»: