Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի (Նյու Դելի, Հնդկաստան) հայ ուսանողները ուսանողական ավանում կազմակերպել են մոմավառություն, ինչպես նաև հիշատակի արարողություն Դելիի կենտրոնում գտնվող Սուրբ սրտերի տաճարում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակը հարգելու համար:
Հիշատակի արարողություններ են կազմակերպվել նաև Կալկաթայի և Չեննայի (Մադրասի) հայկական եկեղեցիներում:
Միջոցառումներին ամենայն պատասխանատվությամբ ու համերաշխությամբ մասնակցել են այժմ Հնդկաստանում գտնվող հայերը: