Ավտրիայից Թուրքիայի հետկանչված դեսպանը թվով 7-րդն էր վերջին շրջանում տարբեր պատճառներով Անկարա կանչված դեսպանների ցանկում: Ներկայումս Թուրքիան դեսպաններ չունի Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում, Իսրայելում, Եմենում, Վատիկանում և Ավստրիայում:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս օրերին հնչող հայտարարությունների և ընդունվող բանաձևերի պատճառով հետկանչված դեսպանների ցանկը կարող է ընդլայնվել:
Նշենք, որ, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ ԱԳ նախարար Չավուշօղլուին հանձնարարել է ձեռնարկել պատասխան դիվանագիտական քայլեր: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան նմանատիպ քայլերի կարիք կունենա նաև Գերմանիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչման դեպքում: