Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ժամանել է Հայաստան: Դարչինյանն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Մի քանի տարի առաջ այս օրը մենամարտ եմ ունեցել Ամերիկայում: Ինձ վրա գրված էր 1915: Բոլորին տեղյակ պահեցի, թե ինչ է կատարվել 1915թ. հայության հետ: Բոլորս էլ ուզում ենք ինչ-որ կերպ ներկայացնել կատարվածը: Ուզում ենք հիշեցնել բոլորին, ասել, որ չենք մոռանա: Այս պահին Ավստրալիայում մարզումների մեջ եմ, մենամարտ ունեմ շուտով, բայց եկել եմ Հայաստան: Բոլորս պետք է ձգտենք, որ այս օրով այստեղ լինենք»,-հայտարարել է բռնցքամարտիկը: