Apple ընկերությունն արդեն սկսել է«խելացի» ժամացույցների վաճառքը, հաղորդում է euronews-ը:
Երեկ մեկնարկած վաճառքի արդյունքում ընկերության ժամացույցներ գնելու հնարավորություն ունեին Ավստրալիայի, ՄԵծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Կանադայի, Չինաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի և Ճապոնայի սպառողները:
Վաճառքի առաջին օրն իսկ ընկերությունը ցուցադրել է վաճառքի ռեկորդային արդյունքներ:
Ընկերությունը ներկայացնում է «խելացի» ժամացույցների 38 տեսակ` ամենաէժան տարբերակից` Sport (գինը 349 դոլար), մինչև ոսկյա տարբերակը, որն արժե առնվազն 10 հազար դոլար:
Չնայած վաճառքի գերազանց արդյունքի, պետք է նշել, որ Apple-ը «խելացի» ժամացույցների շուկայում առաջինը չէ: Աշխարն արդեն ծանոթ է անցյալ տարի վաճառքի հաված Smartwatch Group-ի ժամացույցներին, որը պատկանում է Apple-ի գլխավոր մրցակցին` Samsung-ին: