Ադրբեջանաբնակ թալիշների առաջնորդ Ալակրամա Ալակպարովի Գումմատզոդան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին:
«Այսօր՝ հայ ժողովրդի համար նման ծանր օրը, մենք՝ թալիշներս, սգում են ձեզ հետ և ցավակցում ենք: Թող Բարձրյալը ձեզ երբեք չենթարկի նման ծանր փորձությունների: Հայերն աշխարհին տվել են բազմաթիվ նշանավոր գործիչներ քաղաքականության, մշակույթի և այլ ասպարեզներում: Օսմանյան պանթուրքիստները, ոչնչացնելով ավելի քան մեկ միլիոն հայերի, չկարողացան վերացնել հայերին, ինչը մենք այժմ տեսնում ենք՝ ի դեմս ժողովրդավար Հայաստանի Հանրապետության:
Ադրբեջանում 1993 թվականին մենք ձգտում էինք ստեղծել մեր պետությունը, սակայն ադրբեջանական պանթուրքիստները ոչնչացրեցին մեր ժողովրդի հազարավոր զավակներին՝ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության պատերի ներքո: Պանթուրքիստները՝ որպես աշխարհի ամենավտանգավոր վարակներ, սատանայական կրքով վերացնում են հարևան ժողովուրդներին:
Մենք` թալիշներս, դիմում ենք բոլոր ազատասեր ժողովուրդներին. մենք անիծում ենք նման վայրագություններն ու անմարդկայնությունները: Թող գա այն օրը, երբ մենք կտոնենք հայ-թալիշական ընկերության հաղթանակն, ադրբեջանական լծից ազատված մեր Թալիշստանի մայրաքաղաք Լանկոնում (Լենքորան)»: