Ռուսասկան "THT" և "HTB" հեռուստաալիքները ապրիլի 25-ից անհասանելի են դարձել Ադրբեջանի բնակչության համար: Նման քայլի պատճառ է դարձել այդ հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է Baku.ws կայքը:
Ըստ կայքի փոխանցման՝ ադրբեջանական կաբելային հեռուստաընկերությունը բոյկոտել է այդ հեռուստաալիքները:
Նշենք, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ "HTB" հեռուստաալիքը ցուցադրել էր «Геноцид. Начало» փաստագրական փիլմը: "ТНТ" հեռուստաալիքի աստղերն իրենց հերթին պատրաստել էին հատուկ տեսանյութ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հատկանշական է նաև այն, որ վերջերս Բաքվում չեղյալ էր հայտարարվել "Comedy woman" նախագծի համերգը, քանի որ նրա հիմնադիրները և մի քանի անդամներ հայեր են: