Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան աշխատանքային կարճ այցով ժամանել է Ադրբեջան, ուր հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսուա Օլանդի ցուցաբերած ակտիվության կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում խոսվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի մասին։ Ստորագրվել է նաև հուշագիր ադրբեջանա-ֆրանսիական համալսարանի ստեղծման մտադրությունների մասին: