Եվրամիությունը պատրաստ է օգնելու Նեպալին հաղթահարել երկրաշարժի հետևանքները: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարությունում, փոխանցում ТАСС-ը:
«Սա միջազգային արտակարգ մարդասիրական դրություն է, որը պահանջում է միջազգային համակարգված օգնություն, ինչը ԵՄ պատրաստ է տրամադրել: Մենք քննարկում ենք Նեպալին բյուջետային միջոցներ տրամադրելու հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նեպալում ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը արդեն անցել է 1800-ը: Տուժածների թիվը հանում է 5000-ի:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7.9 մագնիտուդ և 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 11։41-ին, էպիկենտրոնը եղել է մայրաքաղաքից 80 կմ հյուսիս-արևմուտք։