Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապացկությամբ շարունակում դատապարտող հայտարարություններ տարածել տարբեր երկրների հասցեին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված քննադատությունից հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահներին, գրում է Ermenihaber.am կայքը:
Սպիտակ տան ղեկավարին ուղղված գրավոր հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Ցավով արձանագրեցինք, որ թուրքերի և հայերի համատեղ պատամության ցավալի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 2015թ. ապրիլի 23-ի հղած ուղերձը բավականին հեռու էր արդար հիշողությանից»:
Նաև նշվում է, որ այդ տեսակ հայտարարությունները հերքում են և ստվեր գցում անցյալում տեղի ունեցած վշտերի վրա: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կարևորվում 2014թ. ապրիլի 23-ին այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 20-ին ներկայիս վարչապետ Դավութօղլուի` օսմանյան հայերի վերաբերյալ արած հայտարարությունը:
Անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի Բեռլինի մայր տաճառում ունեցած ելույթին, որի ժամանակ Գաուկը 1915-ին հայերի կոտորածը որակել էր ցեղասպանություն, Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է.
«Նախագահ Գաուկը չունի իրավունք, հակապատմական ու հակաիրավական կերպով թուրք ազգին հանցանք վերագրելով, զրպարտություն անել: Գերմանիայի նախագահը իրավունք չուներ մեզ վերագրել մի հանցանք, որը մենք չենք գործել: Թուրք ժողովուրդը Գերմանիայի նախագահի արտահայտությունները չի մոռանալու և չի ներելու»:
Հայտարարությունում ընգծվում է նաև, որ առաջիկա օրերին Գերմանիայի Բունդեսթագում ցեղասպանության մասին օրինագծի ընդունման դեպքում, թուրք-գերմանական հարաբերություններ շատ երկար ժամանակով լուրջ վնասներ են կրելու:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված քննադատության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ափսոսանք է հայտնում, որ հակառակ իրենց սպասումների, Օլանդը երևանյան արարողության ժամանակ խտրականություն է դրել Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում ցավ ապրած ժողովուրդների միջև, ու մեղադրանքներ հնչեցրել թուրքական հասարակության հասցեին:
Նշենք, որ սրան զուգահեռ Ֆրանսիայի, Անգլիայի եւ Ռուսաստանի վերաբերյալ սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։
Թուրքական Haber1.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին հայերին հրահրողները եղել են Ֆրանսիան, Անգլիան եւ Ռուսաստանը։
«Բոլոր ժողովուրդներին ամեն տեսակ վատություն անողներն այս երեք երկրներն են։ Նրանց ձայնը շատ է հնչում։ Նրանք ճիշտ չեն»,-ասել է Իսմեթ Յըլմազը։