Էվերեստ լեռան ձնահոսքի հետևանքով 65 լեռնագնացներ են զոհվել, ևս 1000 մարդ բազային ճաբարում սպասում են տարհանման, տեղեկացնում է CNN IBN-ը:
Ըստ Նեպալի լեռնագնացության ասոցիացիայի նախագահ Անգ Չերինգի՝ ավելի քան 60 մարդ ստացել է վնասվածքներ և առաջին հերթին տարհանվելու են հենց այդ անձինք։ Ընդ որում` նրանցից 22-ը արդեն տարհանվել են ժամանած առաջին ուղղաթիռով:
Ձնահոսքը իջել է Էվերեստ լեռան բազային ճամբարի վրա այն պահին երբ լեռնագնացները պատրաստվելիս են եղել բարձրանալ դրա գագաթը:
Նշենք նաև, որ ձնահոսքի հետևանքով մահացած լեռնագնացների թվում է նաև Google ընկերության թոփ-մենեջեր Դանիել Ֆրեդինբուրգը, ով այդ ժամանակ գտնվում էր լեռան վրա: