Ռուս հաքերների կողմից հարձակման է ենթարկվել Սպիտակ Տան համակարգչային ցանցը, որի արդյունքում նրանք կարողացել եններխուժել համակարգ և գողանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային նամակագրությունը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին:
Վերջիններս հայտնել են, որ հաքերներին չի հաջողվել ներխուժել Օբամայի էլեկտրոնային փոստ, սակայն նրանք կարողացել են ներխուժել ամերիկյան նախագահի հետ պարբերաբար նամակագրություն իրականացնող Սպիտակ տան մի շարք աշխատակիցների էլեկտրոնային փոստեր և ստանալ Բարաք Օբամայի հանդիպումների օրակարգը և նախագահի կողմից ուղարկված կամ ստացված հաղորդագրությունները: