Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը ուկրաինական հակամարտությանը Եվրոպայի միջամտության հնարավորությունը անվանել է «պատրանք»:
Լեհական TVN և ուկրաինական «1+1» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Տուսկը նշել է, որ ԵՄ «չի ընդունի որոշում Ուկրաինային օգության մեկ այլ ձևի տրամադրման մասին, ինչպես օրինակ՝ ռազմականը, քանի որ դա նրա լիազորությունների մեջ չէ»: Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ ինքը շարունակում է պնդել իրավիճակի դիվանագիտական կարգավորման վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ երկրի հարավ-արևելքում իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ է կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ Եվրամության խաղաղապահ առաքելությունը: