Կիրակի օրը Հայկական սփյուռքի ներկայացուցիչը հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, վերջինիս Երուսաղեմի նստավայրում` հայտնելու իր հիասթափությունը այն փաստի առնչությամբ, որ Իսրայելի իշխանությունները շարունակում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը «զանգվածային սպանություններ» անվանել, հայտնում է Sputnik News-ը :
Հանդիպումից հետո Իսրայելի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը բավականին տարօրինակ հայտարարություն է տարածել`նշելով, որ Իսրայելի իշխանությունները չեն ցանկանում որևէ պետության պատասխանատու համարել «հայերի ողբերգության» համար, սակայն նրանք չեն արհամարհում փաստերը:
Համաձայն նույն հայտարարության` Իսրայելի նախագահը կարևոր է համարում նման հանդիպումները Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, ովքեր քննադատում են իրեն 1915 թվականի ջարդերը Ցեղասպանություն չանվանելու համար:
Մի ժողովուրդ, որ վերապրել է Հոլոքոստ, ներկայացնող նախագահի կողմից հայկական ջարդերը Ցեղասպանություն չանվանելը, իհարկե, հակասում է բարոյական բոլոր արժեքներին: Ռաֆայել Լեմկինը` հրեական ծագմամբ լեհ փաստաբանն, առաջինն էր, ով օսմանյան թուրքերի կողմից հայերի ջարդերը Ցեղասպանություն անվանեց: