Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախօրեին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է lenta.ru-ն։
Նազարբաևի թեկնածության օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.7 տոկոսը: Կոմունիստ թեկնածու Թուրգուն Սըզդըկովը և ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը համապատասխանաբար ստացել են ձայների 1.6%-ն ու 0.7 %-ը:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր արձանագրությունների մշակումից հետո: Համաձայն օրենսդրության՝ դա տեղի կունենա մինչև մայիսի 3-ը: