Ֆինլանդիայում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի գլխավոր խնդիրը ռուսական քարոզչության դեմ պայքարն է, փոխանցում է lenta.ru-ն։
Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են նախարարությունների և պետական ծառայությունների ներկայացուցիչներ, պետք է կազմի «Ֆինլանդիայի դեմ տեղեկատվական գործողությունների» միասնական պատկերը։
Հաղորդակցության կառավարական ծառայության ղեկավար Մարկու Մանտիլան համոզված է, որ ռուս լրագրողները ֆին քաղաքական գործիչներին ընտրողական են մեջբերում, ինչի հետևանքով «ռուսական ԶԼՄ-ներին հետևողների մեծամասնության մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ֆինլանդիայի կառավարությունը և առաջատար քաղաքական գործիչները պահանջում են հրաժարվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից»։ Մանտիլան համոզված է, որ նման քարոզչության նպատակը Եվրամության պառակտումն է։