Միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունում ապրիլի 27-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է Մուստաֆա Ակընջին, հայտնում է Reuters-ը։
Կենտրոնական ընտրական հանձանժողովի նախնական տվյալների համաձայն՝ Ակընջին գործող նախագահ Էրօղլուին հաղթել է ձայների 60,38 տոկոսով։
67-ամյա Մուստաֆա Ակընջին խոստացել է բաժանված կղզու թուրքական և հունական հատվածների բնակչության միջև վերականգնել վստահությունը։
Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է թուրքական և հունական մասերի 1974 թվականին։ 1983 թվականին թուրքական հատվածն իրեն հռչակել է հանրապետությունը, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անվանել է անօրինական։ Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը ճանաչել է միայն Թուրքիան։