Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սեն Լորենի եկեղեցում կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հայրեր Ռոբեր Պամբելեի և Արշեն Մովսեսյանի ձեռամբ մատուցած Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագից հետո Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Կավալեր սյուղ Մեր ծովափնյա քաղաքի օղակաձև պուրակն անվանակոչվել է «Հայաստան 1915-2015»: Այս մասին հայտնում է News.am-ը:
Այս արարողությանը մասնակցել են Կավալեր սյուղ Մերի և Լավանդուի քաղաքապետերը, «Սեն Տրոպեի գոլֆի հայերի միություն» կազմակերպության անդամները, ինչպես նաև հայ ժողովրդի բազմաթիվ ֆրանսիացի բարեկամներ:
Այնուհետև պուրակի անվանակոչության առթիվ տրվել է հանդիսավոր ճաշկերույթ: