Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կկազմակերպի «Ժենգյալով հացի փառատոն»:
Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան փառատոնին կներկայանա արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման մեջ հմուտ և արհեստավարժ մասնակիցներով: Փառատոնին ներկայացվելու է ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ: