ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը (Մեծ Բրիտանիա) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելու շրջանակում պարտավորվել է այցելել Արցախ, ինչպես հայտնում է Новости-Армения գործակալությունը այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։
Ուոլթերը ղարաբաղյան հակամարտության մասին զեկույցի պատրաստման շրջանակում մարտի 12-13–ն այցելել էր Բաքու։
Ինչպես նշել է Նաղդալյանը, սկզբում Ուոլթերը չէր նախատեսում այցելել Ղարաբաղ, նա արդեն ավարտել էր աշխատանքն Ադրբեջանում և նախատեսում էր այցելել Հայաստան` փաստաթղթեր հավաքելու համար։
«Զեկուցողին ներկայացվել է իրավիճակն ու այն փաստը, որ փաստաթղթերը և փաստերը հարկավոր է հավաքել ոչ թե Հայաստանում, այլ Ղարաբաղում, և ԵԽԽՎ–ն հակամարտության գոտում տեղեկատվություն հավաքելու փորձ ունի, ինչի մասին վկայում են Կոսովոյի մասին զեկույցները», – նշել է Նաղդալյանը։
Վերջինս հավելել է, որ ԵԽԽՎ զեկուցողը քննարկումների և բանակցությունների արդյունքում փոխել է իր նախբական դիրքորոշումը։
«Ուոլթերն արդեն հայտարարել է, որ կայցելի Հայաստան և Ղարաբաղ։ Մնում է տեսնել, թե կոնկրետ ինչ քայլերով կհաստատվի նրա հայտարարությունը», – ասել է Նաղդալյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունն ապրիլի 19–25–ը գտնվում էր Ստրասբուրգում, որտեղ մասնակցել է ԵԽԽՎ նստաշրջանին։