Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում,այս մասին գրում է թուրքական HABERLER.com կայքը։
Հրատարակությունը նշում է, որ հայկական տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելը կնպաստի Վանը Թուրքիայի զբոսաշրջային կենտրոնի վերածելուն։
Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին: