Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռակա բանավեճի է բռնվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նորընտիր ղեկավար Մուստաֆա Ակընջիի հետ Անկարայի և չճանաչված հանրապետության հարաբերությունների վերաբերյալ:
Ավելի վաղ Ակընջին հայտարարել էր, որ ցանկանում է համախմբել երկրները և փոխել Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի միջև հարաբերությունները, որպեսզի դրանք իրավահավասար դառնան, այլ ոչ թե ավագ և կրտսեր եղբայրների պես լինեն:
«Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի համար շատ մեծ գին է վճարել, մեր զինվորները դրա համար իրենց կյանքն են տվել: Եվ մենք շարունակում ենք վճարել՝ ամեն տարի Հյուսիսային Կիպրոսին գրեթե 1 միլիարդ դոլար վճարելով: Ո՞վ է միջազգային մակարդակով պայքարել դրա համար: Կարո՞ղ է Ակընջին միայնակ է հաղթել ճակատամարտը: Թուրքիան Հյուսիսային Կիպրոսն այնպես է սիրում, ինչպես մայրն իր երեխային»,- ասել է Էրդողանն Անկարայում Քուվեյթ կատարվելիք թռիչքից առաջ, հայտնում է РИА НОВОСТИН-ն:
Կիպրոսյան հարցի կարգավորման բանակցությունները դադարեցվել են 2014թ. հոկտեմբերին այն բանից հետո, երբ Թուրքիան ածխաջրածնային հանքավայրերի սեյսմիկ հետախուզում է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտում: