Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Վլադիմիր Պուտինին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Երևանում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ 1915թ-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարության համար, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի նախագահը իր խոսքում անգամ սպառնացել է ՌԴ նախագահին` խոսելով Ղրիմի շուրջ վերջին զարգացումների մասին:
«Սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանը օգտագործում է Ցեղասպանություն եզրույթը այդ հարցի մասին խոսելիս: Ես անձնապես ցավում եմ, որ Պուտինը նման քայլ կատարեց: Այն ինչ կատարվում է Ուկրաինայում և Ղրիմում ակնհայտ է: Նրանք նախ պետք է բացատրեն դա, իսկ հետո խոսեն Ցեղասպանությունից»,- հայտարարել է Էրդողանը: