Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնի է Հայոց ցեղասպանությանն առնչվող խոսքերի վերաբերյալ իր թուրք գործընկերոջ արձագանքի մասին, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այլ տեղեկատվության հետ միասին նախագահին զեկուցել ենք այդ մասին»,-ասել է Պեսկովը: Իչպես տեղեկացնում է lenta.ru-ն, Պեսկովը հույս է հայտնել, որ ստեղծված դրությունը չի անդրադառնա ռուս-թուրքական համագործակցության վրա։
էրդողանն ավելի վաղ քննադատել է Վլադիմիր Պուտինին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ կատարած հայտարարության համար։ Էրդողանն իր խոսքում հիշեցրել էր ՌԴ նախագահին Ղրիմի շուրջ վերջին զարգացումների մասին: