Մալազիան կոչ է անում հարևաններին չվիճել Չինաստանի հետ

11:25     28 ապրիլի, 2015

Կուալա-Լումպուրում Հարավ-արևելյան Ասիայի երկրների ընկերակցության (ASEAN) գագաթաժողովի ժամանակ Մալայզիայի արտգործնախարար Անիֆահ Ամանը կոչ է արել Հարավ-արևելյան Ասիայի երկրներին՝ խուսափել Հարավ-Չինական ծովում գտնվող կղզիների կապակցությամբ Չինաստանի հետ բացեիբաց առճակատումից, հաղորդում է chinamodern.ru-ն:

Նրա հայտարարության համար հիմք են հանդիսացել արբանյակային լուսանկարները, որտեղ երևում է, որ Չինաստանը վիճելի ջրերում  արհեստական կղզիներ է կառուցում: Հիշեցնենք, որ Թայվանը, Մալայզիան և Ֆիլիպինները Չինաստանի հետ վիճաբանության մեջ են Հարավ-Չինական ծովում մասնաբաժին ունենալու համար: Խոսքը գնում է եկամտաբեր ջրային երթուղիների մասին, որտեղ կան նավթի ու գազի հարուստ պաշարներ:


© armedia.am