Միջազգային հանրությունը, և հատկապես, Կիպրոսի Հանրապետությունը, այսինքն՝ կղզու հունական հատվածը, բավական ջերմ են արտահայտվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նոր նախագահի ընտրություննների և դրանց արդյունքների վերաբերյալ:
«Ակընջիի ընտրությամբ պատմության մի նոր էջ շրջվեց» - այպես է իր հոդվածը վերնագրել կիպրական ամենահայտնի ամսագրերից մեկը: Մեկ ուրիշ ամսագիր էլ նախագահի այս փոփոխությունը որակել է որպես «հույսերով լինի երկրորդ գարուն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հյուսիսային Կիպրոսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ 60.5 ձայների մեծամասնությամբ հաղթել է Նիկոսիայի թուրքական հատվածի նախկին քաղաքապետ Մուստաֆա Ակընջին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով հատուկ խորհրդատու Էսպեն Բարթ Էիդն ի սրտե շնորհավորել է Ակընջիին թե՛ իր, թե՛ ամբողջ կառույցի անունից՝ հայտնելով, որ մայիսի 4-8-ը կվերադառնա Կիպրոս, որպեսզի շարունակեն բանակցությունները կղզու վերամիավորման շուրջ, որոնք, իր կարծիքով, շատ ավելի արդյունավետ կանցնեն և հաջող ընթացք կունենան՝ հաշվի առնելով նորընտիր նախագահի տրամադրվածությունը:
ԱՄՆ-ն, իր հերթին, Կիպրոսում գտնվող իր դեսպանության միջոցով, շնորհավորել է Մուսթաֆա Ակընջուն, հայտնելով, որ անհամբեր սպասում է նրա հետ համագործակցությանը, և որ 2015 թիվը կարող է կիպրոսյան խնդրի կարգավորման հարցում բավական նշանակալից տարի լինել:
Եվրոպական Հանձնաժողովը ևս իր ողջույնի խոսքն է հղել Հյուսիսային Կիպրոսի նոր նախագահին՝ հայտարարելով, որ հույս ունի տեսնել կղզու երկու համայնքների խաղաղ համակեցությունը և դեռևս փակուղում գտնվող հարցի շուտափույթ կարգավորումը:
Թվում է, թե միակ կողմը, որ այդքան էլ գոհ չէ կամ հիասթափված է նախագահական ընտրություններից, Թուրքիան է, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հասցրել է հեռակա բանավեճ ունենալ իր նորընտիր գործընկեր Մուսթաֆա Ակընջու հետ Անկարայի և չճանաչված հանրապետության հարաբերությունների վերաբերյալ: Մանրամասն կարդացեք այստեղ: