Բրիտանական CNN հեռուստաալիքը վերականգնել է հեռարձակումը Ռուսաստնում: Այս մասին հողորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«CNN –ը կրկին սկսում է հեռարձակումը Ռուսաստանում ապրիլի 29-ից: Հեռարձակումը կիրականացվի առանց գովազդի, ըստ ՌԴ գործող օրենսդրության»,-ասել է ալիքի ներկայացուցիչը:
Ալիքը դադարեցրել էր հեռարձակումը մալուխային և արբանյակային ցանցերում 2014թ. դեկտեմբերի 31-ից: Պատճառը ռուսական լիցենզիայի բացակայությունն էր: Մարտի վերջին CNN-ին տրամադրվեց նման լիցենզիա 10 տարի ժամկետով: