ԱՄՆ-ը խնդրել է Իրանին միջոցներ ձեռնարկել Եմենում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ

09:48     30 ապրիլի, 2015

ԱՄՆ-ը խնդրել է Իրանին օգտագործել իր ազդեցությունը հութիների շրջանում Եմենում հակամարտող կողմերի միջև բանակցություններ սկսելու համար, հայտնում է Reuters  գործակալությունը։ Այս խնդրանքով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դիմել է Իրանի արտգործնախարար Զարիֆին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը հայտարարել էր, որ նախագահ Հադիի կառավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել հութիների հետ՝ պայմանով, որ նրանց առաջնորդ Աբդալմալիք ալ Հութին և Եմենի նախկին նախագահ Սալեհը չմասնակցեն այդ բանակցություններին։

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ռազմական գործողությունների ավարտի մասին պաշտոնապես հայտարարել էր ապրիլի 21-ին, սակայն կոալիցիոն ուժերը շարունակում են օդային հարվածներ հասցնել  հութիների դիրքերին Եմենում։


© armedia.am