ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ կայանալիք Եվրոպական խաղերին հայերի մասնակցությունը կնպաստի վստահությանը: Այս մասին Ուրլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Մենք հույս ունենք, որ հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում Եվրոպական խաղերին կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար վստահության կառուցմանը»,-գրում է Ուորլիքը։