Արցախի ընտրություններին կհետևի 110 դիտորդ

21:31     2 մայիսի, 2015

Մայիսի 3-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին կհետևի 110 դիտորդ, այդ թվում Եվրոպայից և ԱՄՆ-ից: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սրբուհի Արզումանյանը:

Արզումանյանի խոսքերով` ԼՂՀ Ազգային Ժողովում 33 տեղի համար մեծամասնական կարգով պայքարի 42 թեկնածու և համամասնականով` 164:

ԿԸՀ ղեկավարը նշել է, որ վաղը կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Արցախի բնակչության 68 %-ը`101 653 հոգի:

Սրբուհի Արզումանյանը հույս է հայտնել, որ ընտրողները ակտիվություն կցուցաբերեն: 


© armedia.am