Ընտրություններն առաջին հերթին Արցախի ու նրա քաղաքացիներ համար են․ ԼՂՀ վարչապետ

13:32     3 մայիսի, 2015

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է ընտրատեղամաս և կատարել իր ընտրությունը՝ հանուն Արցախի ապագայի։ 

 Անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության օգտին քվեարկությունների հնարավորությունների մասին հարցին ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետք է սպասել մի փոքր, հաղորդում է «Արցախպրես»-ը: Մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների՝ Արցախի խորհրդարանական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հայտարարությունը, Ա. Հարությունյանը նշել է, որ ընտրություններն առաջին հերթին Արցախի ու նրա քաղաքացիներ համար են:

ԼՂՀ վարչապետն ակնկալում է, որ նոր խորհրդարանը կլինի ավելի պրոֆեսիոնալ և կնպաստի երկրի զարգացմանը, մեկ քայլ առաջընթաց կգրանցի ժողովրդավարության ասպարեզում: Ինչ վերաբերում է խորհրդարանում համամասնության կարգի փոփոխությանը՝ ԼՂՀ վարչապետը նշել է, որ պետք է սպասել ընտրությունների արդյունքներին:


© armedia.am