ԼՂՀ ԱԺ ընտրություններում գրանցվում է աննախադեպ ակտիվություն․ «Ազատ հայրենիք»

13:55     3 մայիսի, 2015

13:44 –ի դրությամբ ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցնում են շատ ակտիվ, ընտրախախտումներ չեն արձանագրվում, «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում հայտնել են «Ազատ հայրենիք» կուսակցության շտաբից։

«ԿԸՀ-ի և մեր վստահված անձերի տված տվյալները ցույյց են տալիս, որ աննախադեպ բարձր մասնակցություն է գրանցվում։ Ընտրություններն այս պահի դրությամբ անցնում են օրենքի սահմաններում, բողոքներ, խախտումներ չկան»,-ասել է կուսակցության շտաբից։


© armedia.am