«Ազգային վերածնունդ» կուսակցություն. արդեն ընդունել ենք 3 միջազգային դիտորդական առաքելություն

14:21     3 մայիսի, 2015

Ժամը 14:00- դրությամբ. ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցնում են նորմալ, բնականոն հունով «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում հայտնել են «Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբից։

Շտաբի պետ Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ՝ քաղաքացիների մասնակցությունը քվերակությանը նորմալ է: Մինչ այժմ ստացվել է մեկ ընտրախախտման՝ արգելված վայրում քարոզչություն իրականացնելու մասին հաղորդագրություն, ինչը կուսակցության տեղամասային ներկայացուցչի կողմից արձանագրվել է:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դրական է գնահատել նաև միջազգային դիտորդների գործունեությունը: «Արդեն երեք միջազգային դիտորդական պատվիրակություն ենք ընդունել մեր կենտրոնական շտաբում»,- հայտնեց Տիգրան Գրիգորյանը:



© armedia.am