«Շարժում 88». Քաղաքացիների մասնակցությունը սովորականից ավելի ակտիվ է

15:06     3 մայիսի, 2015

15:00-ի դրությամբ «Շարժում 88» կուսակցության կենրոնական շտաբն «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքը գնահատում է նորմալ: 

Ըստ կուսակցության կենտրոնական շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանի՝ ընտրությունների ընթացքը նորմալ, հանգիստ է:

«Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ ընտրական գործընթացներին: Այս անգամ հաճելիորեն զարմացած եմ ընտրությունների լավ կազմակերպվածությունից և ընթացքից»,- նշեց Էդուարդ Աղաբեկյանը:

Ըստ նրա՝ մինչ այժմ արձանագրվել են մի քանի փոքր տեխնիկական խնդիրներ, սակայն լուրջ խախտումների վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի ստացվել, իսկ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին սովորականից ավելի ակտիվ է: Զրուցակցի փոխանցմամբ՝ «Շարժում 88»-ի կենտրոնական շտաբ արդեն այցելել են շուրջ 30 միջազգային դիտորդներ: 


© armedia.am