Արցախում քվեարկությունն ավարտվեց

20:05     3 մայիսի, 2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ըստ ԼՂՀ ընտրական օրենսգրքի՝ քվեարկությունն ավարտված է համարվում 20:00-ին, այնուհետև հատուկ ընթացակարգով սկսվում է քվեների հաշվարկը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում գործում էր 278 ընտրատեղամաս։ Ընտրատեղամասերից մեկը գտնվում էր քրեակատարողական հիմնարկում, ևս մեկը՝ Երևանում, ԼՂՀ Ներկայացուցչությունում։

ԿԸՀ-ն ձևավորել էր 10 ընտրատարածքներ։

Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցում են յոթ կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը, ՀՅԴ-ն (34) և «Շարժում-88»-ը (14)։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 անձինք, որոնցից 27-ը՝ ինքնառաջադրմամբ։

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, դիտորդներ Հայաստանից։ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ ընտրատեղամասերը փակվելու են ուղիղ ժամը 20-ին։


© armedia.am